Խաղողագործներն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, բողոքի ակցիա են իրականացրել «Բագրատ գրուպ» ՍՊԸ-ի դիմաց, պահանջելով՝ մթերել իրենց բերքը։

NEWS.am-ի հետ զրույցում խաղաղագործներից Գեւորգ Մխիթարյանը պատմեց, որ ակցիայի ընթացքում իրենք փակել են Հոկտեմբերյան-Գյումրի ավտոճանապարհը.

«Գործարանի դիմացի ճանապարհն էինք փակել, մարզպետարանի աշխատակիցները եկան, ոստիկանությունից եկան ու բացեցին ճանապարհը։ Ոստիկանությունից զգուշացրին, որ եթե մյուս անգամ էլ փակենք ճանապարհը, ապա ուժի կդիմեն, բերման կենթարկեն»,- նշեց խաղողագործը։

Ըստ նրա՝ այդ գործարանն էլ այդքան խաղող մթերելու հնարավորություն չունի. «Հերթագրված մեքենաներից 5-ը տարան գործարան, մնացածը էլի մնաց։ Նորից նույն վիճակն է։ Ինչ լուծում ստանա, այսպես խաբում են ժողովրդին։ Ես մոտ 80 տոննա ունեմ, որի կեսն եմ մթերել, մնացածն էլ անորոշ է, չգիտեմ՝ ինչ պետք է անեմ»։

Խաղողագործն ասաց, որ մոտ 15 օր առաջ իրենք գնացել են Էկոնոմիկայի նախարարություն. «Մեզ ասացին՝ բաժանել ենք գործարանների մեջ, բայց գործարանն էլ ի վիճակի չի այդքան մթերելու։ Հին գործարան է 60-ականների, օրվա կեսը փչացած է»։