ՀԱՊԿ-ի հիմնական սպառնալիքները միջազգային ահաբեկչական ակտիվության աճն ու Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումն են, ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՀԱՊԿ անդամ պետությունների համար սպառնալիքների հիմնական աղբյուրներն են միջազգային ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների գործունեության աճն ու աշխարհագրությունը, արեւմտյան պետությունների գործունեությունը կոալիցիոն եւ ազգային ռազմական կարողությունների զարգացման ուղղությամբ՝ Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ակտիվ ընդլայնմամբ»,- ասել է Սիդորովը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ:

Նա նաեւ սպառնալիքներին է վերագրել կիբերտարածքում գործողությունների մասշտաբների աճը, Ուկրաինայում իշխող ռեժիմի հակառուսական հռետորաբանությունը եւ կոնֆլիկտային բարձր լարվածության պահպանումը Սիրիայում եւ Աֆղանստանում:

Մեծ մասամբ, ըստ նրա, միջազգային իրավիճակի սրմանը նպաստում է «ԱՄՆ-ի եսակենտրոն գործունեությունը», որոնք իրենց որպես միջազգային անվտանգության միակ երաշխավոր են դիրքավորում: