Առայժմ չկան նախադրյալներ, որպեսզի կարելի լինի խոսել Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բախման մեծ հավանականության մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ այս դեպքում աշխարհաքաղաքական բնույթի իրադարձությունների զարգացման ընթացքում բախվում են նաեւ ուժային կենտրոնների շահերը:

«Ինձ թվում է, որ այս ուժային կենտրոնները թույլ չեն տա նման բախում»,- նշեց նա: