Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է: Այս մասին ասված է Արցախի ՊԲ հաղորդագրությունում:

«Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:

ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը»,- նշված է հաղորդագրությունում: