Հարավային Կովկասի տարածաշրջանը գտնվում է շատ կարեւոր վերափոխումների շեմին: Այս մասին հոկտեմբերի 15-ին ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի առցանց հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական կամքի ու իմաստության դրսեւորման դեպքում նրանք կարող են փոխել ներկայիս պատկերը եւ հանգեցնել պայմանների ձեւավորմանը իրական խաղաղության ու կայունության համար:

«Մենք պատրաստ ենք նման փոփոխությունների: Ավելին, դրանք համընկնում են մեր ապագայի տեսլականի հետ»,- ասել է Փաշինյանը:
Ըստ ՀՀ կառավարության ղեկավարի՝ երկխոսությունը եւ թշնամանքի մթնոլորտի աստիճանական հաղթահարումը, բոլոր տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը միակ ճանապարհն է, որը կարող է հանգեցնել այդ նպատակին: