Հայաստանը պատրաստ է գերիների դիմաց ականապատ դաշտերի քարտեզները փոխանցել Ադրբեջանին: Այս մասին հոկտեմբերի 15-ին ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ցավով նշել է, որ, ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, Ադրբեջանը դեռ չի վերադարձել բոլոր հայ գերիներին:

Նա ընդգծել է, որ հարցը վերաբերում է ոչ միայն ռազմագերիներին, այլեւ Ադրբեջանում անօրինական կերպով պահվող խաղաղ բնակիչներին:

Փաշինյանը կրկնել է Բաքվին ականապատ դաշտերի քարտեզները փոխանցելու Երեւանի պատրաստակամությունը, որոնք չեն վնասում Հայաստանի անվտանգության շահերին:

«Սա զուտ մարդասիրական հարց է, եւ մենք շուտափույթ լուծում ենք ակնկալում»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը: