Ռուսաստանը միակ երկիրն է, որը գործնականում Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին է եղել երկրի համար ծանրագույն ժամանակահատվածում՝ 2020 թվականի իրադարձությունների ժամանակ։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նման կարծիք հայտնեց՝ ելույթ ունենալով Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված «Հայաստան եւ Ռուսաստան. նոր ռազմավարության հրամայականը» նստաշրջանում։

«Գործնականում Ռուսաստանը միակ երկիրն է, որը մեկ տարի առաջ Հայաստանի կողքին է եղել։ Այսօր է, որ աշխարհի տարբեր տարածաշրջանների մեր գործընկերները փորձում ինչ-որ բան գտնել, ինչ-որ բան ստանալ նոր փոփոխվող տարածաշրջանային իրողություններում։  Այն ժամանակ բոլորը հիմնականում համեստորեն լռում էին», - ասաց դեսպանը։