Հայաստանը հետաքրքրված է երկրում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմամբ, կարծում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ելույթ ունենալով արտասահմանում բնակվող ռուսաստանցի հայրենակիցների 7-րդ համաշխարհային կոնգրեսում՝ Լավրովը հայտնել է, որ մոտ ժամանակներս Տաջիկստանում հինգ ռուսական դպրոց կբացվի:     

«Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի համար եւս նույնատիպ ծրագիր իրականացնելու հարցում»,-պատմել է ՌԴ արտգործնախարարը։ Մոսկվան կողմ է, որպեսզի այդ մոտեցումը մոդելային ծրագիր դառնա Ռուսաստանի բոլոր դաշնակիցների համար, հավելել է նա: