Անհայտ անձինք թալանել են ՀՅԴ Սեւանի կոմիտեության գրասենյակը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Սեւանի Կոմիտեի նախագահ Արման Հայրապետյանը։

«Մոտ 25 օր առաջ գնացինք, տեսանք, որ գազի կաթսան չկա, խողովակներից կտրել, տարել էին։ Եվրոպատուհաններ են, այդտեղից էին մտել գրասենյակ։ Գրասենյակը հենց կենտրոնական փողոցի վրա է։ Մինչեւ այդ ընթացքում որոշում էինք՝ ինչ ազդանշանային համակարգ տեղադրենք, մի քանի օր անց կրկին մտել էին։ Մարտկոցներ են տարել ու հեռուստացույց, կրկին պատուհանից էին մտել»,- պատմեց Արման Հայրապետյանը։

Նա հայտնեց, որ այդ դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։