Ռեակտիվ շարժիչների համար վառելիքի (ավիակերոսին) բորսային գինը Եվրոպական տարածքային ինդեքսով ուրբաթ աճուրդների ավարտին թարմացրել է իր բոլոր ժամանակների առավելագույն ցուցանիշը: Այս մասին են վկայում Սանկտ Պետերբուրգի ապրանքահումքային միջազգային բորսայի տվյալները:

Ավիակերոսինի գինը մեկ օրում բարձրացել է 0.3 տոկոսով եւ գերազանցել 56.6 հազար ռուբլին մեկ տոննայի համար: Այսպիսով, այս տեսակի վառելիքի արժեքն այս շաբաթ կրկին թարմացրել է իր ռեկորդը: Բորսայում կերոսինի արժեքը աճում է հոկտեմբերի սկզբից եւ այս ընթացքում աճել է 7.1 տոկոսով: