2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն արդեն գերազանցել է 1.5 մլրդ դոլարը՝ աճելով մոտ 12 տոկոսով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ): Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն:

«Ռուսական ընկերությունների բազմաոլորտային գործարար առաքելությունը Հայաստան, որը տեղի կունենա հոկտեմբերի 18-ից 20-ը, նոր լիցք կհաղորդի երկրների միջեւ տնտեսական հարաբերություններին:

Գործարար առաքելությունը շատ դիվերսիֆիկացված է` ագրոարդյունաբերական համալիր, մեքենաշինություն, դեղագործություն, բժշկություն, ՏՏ եւ այլն: Կմասնակցի մոտ 30 ընկերություն: Հայկական շուկան ավանդաբար գրավիչ է Ռուսաստանի համար»,- հավելեց նա:

Դոնչենկոն հայտնել է, որ Հայաստանի հետ առեւտրային հարաբերություններ ունի Ռուսաստանի մոտ 70 մարզ: