Ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումն այժմ ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին։ Այս մասին «Հայաստան եւ Ռուսաստան։ նոր ռազմավարության հրամայականը» նստաշրջանի ժամանակ ասաց ռուս ակադեմիկոս Ֆյոդր Վոյտոլովսկին։

«Ռուս-թուրքական հարաբերությունների ցանկացած վատթարացման դեպքում հայ-ադրբեջանական կոնֆլիկտը կվերածվի պրոքսի կոնֆլիկտի, որում կարտացոլվեն առկա հակասությունները։ Մուրճի եւ զնդանի արանքում հայտնվելու ռիսկ կա»,-նշեց նա։