Հայաստանի ղեկավարությունը չի ճանաչել Արցախը, չի դիտարկել Արցախը Հայաստանի կազմում ինտեգրելու հնարավորությունը: Այս մասին հոկտեմբերի 15-ին «Հայաստան եւ Ռուսաստան. Նոր ռազմավարության հրամայականը» աշխարհաքաղաքական նստաշրջանի ժամանակ հայտարարել է ռուս ակադեմիկոս Ֆյոդոր Վոյտոլովսկին:

«Հայաստանը ոչ մի անգամ պաշտոնապես չի դիմել Ռուսաստանին օգնությանը»,- ընդգծել է նա:

Փորձագետը հավելել է, որ ՀԱՊԿ ուժերն օգտագործելու համար Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին՝ ռազմական օգնություն ստանալու համար:

«Գյումրիում կա ռուսական ռազմաբազա, որը Հայաստանի անվտանգության լուրջ երաշխիք է»,- ասել է Վոյտոլովսկին: