2021 թվականի հոկտեմբերի 14-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Yerevan Open 2021 շախմատի միջազգային բաց առաջնությունը, որը իրականացվում է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

Մրցաշարը հնարավորություն ունեցավ կյանքի կոչել Երևանի քաղաքապետարանի և «Արցախբանկ» ՓԲԸ-ի գլխավոր հովանավորության շնորհիվ:

Yerevan Open-ը Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ երբևէ անցկացված ամենամեծ բաց առաջնությունն է։ Մրցաշարին մասնակցում է 311 շախմատիստ 14 երկրից՝ 191-ը Հայաստանից և  120-ը արտերկրից: Մրցաշարին մասնակցում է միջազգային կոչում ունեցող 82 շախմատիստ, որոնցից 22-ը միջազգային գրոսմայստեր են, 25-ը՝ միջազգային վարպետ։

Երևանի բաց մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հոկտեմբերի 22-ին: