«Ակկույու» ԱԷԿ-ը Թուրքիային թույլ չի տալ միջուկային զենք ստանալու համար տեխնոլոգիաներ ձեռք բերել»։ Այս մասին «Հայաստան եւ Ռուսաստան։ Նոր ռազմավարության հրամայականը» աշխարհաքաղաքական նստաշրջանում հայտարարել է ռուս ակադեմիկոս Ֆյոդր Վոյտոլովսկին։

Նրա խոսքով՝ դա թույլ չի տա զենքի պլուտոնիում մշակել եւ ձեռք բերել տեխնոլոգիաներ միջուկային զենք ստանալու համար։

Նշենք, որ խոսքը «Ակկույու» ԱԷԿ-ի մասին է, որը Ռուսաստանը կառուցում է Թուրքիայի տարածքում։