Աֆղանստանում երկրի հարավում գտնվող շիա մահմեդականների մզկիթի վրա մահապարտի հարձակման հետեւանքով 37 մարդ է զոհվել, ավելի քան 70 մարդ վիրավորվել են:

Իմամ Բարգի մզկիթի վրա հարձակումն իրականացվել է Աֆղանստանի հյուսիսում շիական մզկիթում 46 մարդու կյանք խլած պայթյունից մեկ շաբաթ անց:

Ականատեսների վկայությամբ՝ չորս մահապարտ ահաբեկիչ հարձակվել է մզկիթի վրա: Երկու պայթուցիկ սարք պայթեցվել է անվտանգության դարպասի մոտ, ինչը թույլ է տվել մյուս երկուսին ներս վազել եւ դանակով հարվածել հավաքվածներին: Associated Press-ի փոխանցմամբ՝ ուրբաթօրյա աղոթքներին սովորաբար մասնակցում է մոտ 500 մարդ:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Բիլալ Քարիմին հաստատել է պայթյունը եւ հայտնել, որ հետաքննությունը շարունակվում է, սակայն մանրամասներ չի հայտնել: