Սպիտակ տունն ուրբաթ կհայտարարի, որ նոյեմբերի 8-ից չեղյալ կհայտարարի ճանապարհորդական սահմանափակումներն ավելի քան 30 երկրներից լիովին պատվաստված օտարերկրյա քաղաքացիների համար, փոխանցում է Reuters-ը:

Սպիտակ տունը սեպտեմբերի 20-ին հայտարարել է, որ նոյեմբերի սկզբին Միացյալ Նահանգները կչեղարկեն սահմանափակումները 33 երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, Հնդկաստանից, Բրազիլիայից եւ Եվրոպայի մեծ մասից այցելուների համար: Հստակ ամսաթիվը չի հաղորդվում: