Թուրքիան նախապատրաստվում է Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քուրդ ապստամբների դեմ հետագա հնարավոր ռազմական գործողություններին, եթե այդ հարցի շուրջ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ բանակցությունները ձախողվեն:

Նախագահ Թայիփ Էրդողանն այս շաբաթ հայտարարել է, որ Անկարան լի է վճռականության չեզոքացնել «սպառնալիքները», որոնք կան Սիրիայի հյուսիսում:

«Շատ կարեւոր է, որ այդ շրջանները, հատկապես, Թել Ռիֆաթը, որտեղից մշտապես հարձակումներ են կատարվում մեր ուղղությամբ, մաքրվեն»,- Reuters-ին ասել է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Թուրքիայի հետագա գործողությունների բնույթն ու ժամկետը հայտնի չեն: Պաշտոնյայի խոսքով՝ զինվորականներն ու ազգային հետախուզության ծառայությունը նախապատրաստվում են:

Պաշտոնական անձինք հայտարարել են, որ Էրդողանը կքննարկի այդ հարցը ԱՄՆ նախագահ ջո Բայդենի հետ Հռոմում հոկտեմբերի կեսերին կայանալիք G20 խոշորագույն տնտեսությունների գագաթնաժողովի ժամանակ:

Պաշտոնյայի խոսքով՝ Էրդողանը զրուցելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բայդենի հետ բանակցություններից հետո: «Եթե դիվանագիտությունն արդյունավետ չլինի եւ քուրդ ապստամբները չհեռանան այդ շրջաններից, գործողությունն անխուսափելի կդառնա»,-ասել է նա: