Եթովպիան ու Մարոկկոն բանակցում են թուրքական անօդաչուներ ձեռք բերելու շուրջ, քանի որ տպավորվել են այդ տեխնոլոգիայի հաջողությամբ վերջին հակամարտությունների ընթացքում, հաղորդում է Reuters-ը:

Եթովպիան ու Մարոկկոն ակտիվացրել են թուրքական Bayraktar TB2 դրոնները գնելու ծրագերը: Հաղորդվում է, որ Մարոկկոն արդեն ընդունել է Bayraktar TB2-ի առաջին խմբաքանակը, որը պատվիրել էր մայիսին: Չնայած Եթովպիան նաեւ պատրաստվում է ձեռք բերել տեխնոլոգիան՝ այդ պատվերի ներկայիս կարգավիճակն այնքան էլ հայտնի չէ, Reuters-ը մեջբերում է դիվանագետի խոսքերը:

Սակայն Թուրքիայի Արտահանողների ասամբլեայի տվյալները վկայում են, որ պաշտպանական եւ ավիացիոն սարքավորումների թուրքական արտահանումը դեպի Էթովպիա ու Մարոկկո զգալի չափով ավելացել է 2021 թվականին:

Այս տարի Մարոկկոն ծախսել է 78,6 միլիոն դելար Թուրքիայի հետ ավիացիոն գործարքների վրա, այդ թվում՝ 62 միլիոն դոլար սեպտեմբերին:

Միեւնույն ժամանակ Եթովպիայում Թուրքիայի վաճառքներն աճել են մինչեւ 51 միլիոն դոլարով 2021 թվականի առաջին եռամյսակում՝ ի տարբերություն նախորդ տարի ընդամենը 203000 դոլարի:

Գործարքները կարող է հրահրեն Եգիպտոսի վրդովմունքը, որը ներկայում հակազդում է Եթովպիային Եթվպիայի մեծ վերածննդի ամբարտակի պատճառով, որը երկիրը կառուցում է Նեղոսի ափին:

Եգիպտոսը դիմել է Միացյալ Նահանգներին եւ եվրոպական երկրներին՝ խնդրելով սառեցնել Եթովպիայի հետ թուրքական դրոնների գործարքը, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Եգիպտոսի անվտանգության ծառայությունների երկու աղբյուրներին: Եգիպտոսի երրորդ աղբյուրը հայտնել է, որ երկու երկրներին անհրաժեշտ կլինի պարզաբանել անօդաչուների մասին հարցն ընթացիկ բանակցությունների ժամանակ:

Թուրքական ավիացիոն եւ պաշտպանական արտահանումը երկրին տվել է 2,1 միլիարդ դոլար, ինչը 39 տոկոսով ավելին է, քան անցած տարվա եկամուտը: