Վրաստանը պաշտոնապես դեռ չի արձագանքել «3+3» ձեւաչափի ստեղծման առաջարկին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն այդ մեխանիզմը դիտարկում է որպես կարեւոր, խոստումնալից, հեռանկարային ձեւաչափ, որտեղ կարելի է քննարկել տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կողմերը քննարկել են ձեւաչափի ստեղծման հնարավորությունը ։