Վարչապետ Բորիս Ջոնսոնի Պահպանողական կուսակցությունը ներկայացնող բրիտանացի պատգամավորը սպանվել է եկեղեցում մարդու կողմից, որը մասնակցում էր ընտրողների հետ հանդիպմանը, հաղորդում է Reuters-ը:

69-ամյա Դեւիդ Ամեսը, որը ներկայացնում է Սաութենդ Ուեսթն Էսեքսում, արեւելյան Անգլիա, ստացել է դանակով վիրավորում կեսօրի շրջանում Լի-օն-Սիում Բելֆերսի եկեղեցում:

«Նա (Ամեսը) տեղափոխվել էր շտապօգնության ծառայություն, սակայն, ցավոք, տեղում մահացել էր»,-հայտնել են ոստիկանությունում: «25-ամյա տղամարդ է ձերբակալվել սպանության կասկածանքով, նրա մոտ հայտնաբերվել էր դանակ»: