2021թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունին:

Պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքն ու հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել երկու պետությունների պաշպանության նախարարությունների միջև ներկայիս փոխգործակցության մակարդակը: