Սպիտակ տունը հայտարարել է, որ նոյեմբերի 8-ից կչեղարկվեն ԱՄՆ-ում ուղեւորությունների բոլոր սահմանափակումներն ամբողջովին պատվաստված օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք հատում են ցամաքային սահմանն ու ժամանում են երկրի միջազգային օդանավակայաններ, հաղորդում է «Գոլոս Ամերիկին»:

Նոյեմբերի 8-ից Միացյալ Նահանգները կընդունեն ավիաչվերթների ամբողջովին պատվաստված ուղեւորներին Շենգենյան համաձայնության գոտու 26 երկրներից, ներառյալ՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Շվեյցարիան եւ Հունաստանը, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Չինաստանը, Հնդկաստանը, ՀԱՀ-ը, Իրանն ու Բրազիլիան:

Միացյալ Նահանգները թույլատրել են ավելի քան 150 երկրներից ավիաչվերթների ուղեւորների մուտքը համավարակի ամբողջ ընթացքում: Այդ քաղաքականությունը, ինչպես պնդում են քննադատները, անիմաստ է, քանի որ վարակվածության բարձր մակարդակով որոշ երկրներ հայտնվել են սեւ ցուցակում, մինչդեռ այդ որոշ երկրներում համավարակը գտնվել է հսկողության տակ:

Անցած ամիս Սպիտակ տունը հայտարարել էր, որ կպահանջի օտարերկրյա քաղաքացիներից ներկայացնել պատվաստման ապացույց, որոնք ժամանում են բոլոր երկրներից:

Նախքան ԱՄՆ վայրէջք կատարելն ավիաուղեւորները պետք է ներկայացնել պատվաստման ապացույցներ, ինչպես նաեւ COVID-19-ի՝ վերջերս կատարված թեստի արդյունքները: Ցամաքային սահմանը հատող օտարերկրացիները կարող են չներկայացնել COVID-19-ի թեստի բացասական արդյունքը: