Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում ավելացել է 33.208-ով՝ հասնելով 7.958.384-ի: Այս մասին հայտնել է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Հարաբերական արտահայտմամբ, վարակվածների թվի աճը կազմել է 0.42 տոկոս:

Այսպես կոչված ակտիվ դեպքերի թիվը, այսինքն՝ այս պահին բուժում ստացող հիվանդների թիվը հասել է 754.162-ի, հետեւում է շտաբի հաղորդագրությունից:

Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 21.883-ով՝ կազմելով 6.981.907: Դուրս գրված հիվանդների մասնաբաժինը, շտաբի տվյալների համաձայն, նվազել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 87.7 տոկոսը: