Վրաստանում անցած օրը հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 5 076 նոր դեպք, ապաքինվել է 1126 վարակված, գրում է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում կատարելով stopcov.ge կառավարական կայքին։

COVID-19-ից մահացել է 44 պացիենտ։ 24 ժամում երկրում կատարվել է 62 994 թեստավորում։

Կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշները հետեւյալն են. մեկ օրում՝ 8,06, վերջին 14 օրում՝ 8,04, վերջին 7 օրում՝ 8,77 տոկոս։

Վրաստանում համավարակի սկզբից գրանցվել է 657 753 վարակման դեպք, ապաքինվել է 609 987 մարդ, մահացել՝ 9 440։

Երկրում պատվաստվել է 1 906 882 մարդ, մեկ օրում՝ 6 673 մարդ։

Ներկա պահին կարանտինի մեջ է 59, հիվանդանոցներում՝ 5 176, կլինիկական հյուրանոցներում՝ 922 մարդ։

Հոկտեմբերի 15-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3 270 նոր դեպք, 1 298 պացիենտ ապաքինվել է, 26-ը՝ մահացել։