Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը, որի արժեքը կազմել է 2 մլրդ 483 մլն դոլար, ընթացիկ իրանական օրացուցային տարվա առաջին 6 ամիսների համար (մարտի 21-ին) աճել է 40%-ով եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 12-ով: Այս մասին հայտարարել է Իրանի մաքսատան ներկայացուցիչ Ռուհոլլահ Լաթիֆին, փոխանցում է IRNA գործակալությունը:

«Արտահանման տեսակարար կշիռը առեւտրի ընդհանուր ծավալի մեջ նշված ժամանակահատվածի համար կազմել է 1 մլն 167 հազար 858 տոննա՝ 514 մլն 399 հազար 324 դոլարի դիմաց, ինչը, համեմատած 2020 թվականի նույն ժամանակահատվածում երկրի արտահանման հետ, մեծացել է՝ կշռային արտահայտությամբ՝ 5%-ով, իսկ արժեքային արտահայտությամբ՝ 36%-ով»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ «երկրի արտահանումը վերջին 6 ամիսների ընթացքում, նախորդ տարվա համեմատ, ծավալով ավելացել է 14,5%-ով եւ արժեքով` 41%-ով՝ կազմելով 4 մլն 381 հազար 453 տոննա` 1 մլրդ 968 մլն 730 հազար 460 դոլարի դիմաց»,- ասել է նա:

Լաթիֆին նշել է, որ նշանակման հիմնական կետերը համապատասխանաբար եղել են Ռուսաստանը (503 հազար 773 տոննա՝ 270 միլիոն 394 հազար 885 դոլարի դիմաց), Հայաստանը (412 հազար 623 տոննա՝ 123 միլիոն 675 հազար 202 դոլարի դիմաց), Ղազախստանը (227 հազար 265 տոննա՝ 78 միլիոն 628 հազար 496 դոլարի դիմաց), Ղրղըզստանը (19 հազար 921 տոննա՝ 32 միլիոն 195 հազար 737 դոլարի դիմաց) եւ Բելառուսը (4276 տոննա՝ 9 միլիոն 505 հազար դոլարի դիմաց):

Նա իրանական արտադրանքի հիմնական արտահանողներ է անվանել, համապատասխանաբար, Ռուսաստանը (1 716 000 000 դոլար), Ղազախստանը (234 770 988 դոլար), Բելառուսը (12 183 000 դոլար), Հայաստանը (4 627 969 դոլար) եւ Ղրղըզստանը (372 441 դոլար):