44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա Արամայիս Թադևոսյանը բանակ էր զորակոչվել է 2018 թվականին։ Նա ծառայության էր անցել Ներքին Հոռաթաղում, իսկ պատերազմի ընթացքում եղել է Ֆիզուլիում։

Արամայիսը սովորում էր Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում։

«Առաջին կուրսից իրար հետ ենք սովորել։ Շատ ծիծաղելի կերպով ծանոթացանք՝ պատահաբար հարվածեց ինձ։ Մի անգամ Թումոյի այգում էինք, ասաց՝ մի բան ասեմ չծիծաղաս, ես քեզ մի քիչ սիրում եմ քեզ, հարցրի՝ մի քի՞չ, ասաց՝ դե, մի քիչ շատ։ Բանակից վերադառնալուց հետո մարտին պետք է նշանադրվեինք։ Պատերազմի ընթացքում ամեն օր զանգում էր՝ ասում էր մի նեղվի, մտածի՝ սալյուտ են խփում։ Ասում էր՝ դուք ուժեղ եղեք, որ մենք էլ այստեղ ուժեղ լինենք»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արամայիսի ընկերուհին՝ Դիանա Հովսեփյանը։               

Արամայիս Թադևոսյանը մահացել է հոկտեմբերի 14-ին դիպուկահարի կրակոցից։ Հուղարկավորվել է մարտի 14-ին «Եռաբլուրում»։