ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ԿԱՀ-ում բոլոր կողմերին կոչ է արել միանալ հրադադարի պահպանմանը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր նախագահ Ֆոստեն Արկանջ Թուադերան, ասվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Թուադերան հայտարարել էր ամբողջ երկրում բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին՝ սկսած հոկտեմբերի 15-ի կեսգիշերից:

«Գլխավոր քարտուղարը բոլոր մյուս կողմերին այս հրադադարին անհապաղ հավատարիմության կոչ է արել»,- ասել է Դյուժարիկը:

Նրա խոսքով՝ Գուտերեշը նաեւ կոչ է արել վերսկսել խաղաղության եւ հաշտության 2019թ․ քաղաքական համաձայնագիրը:

«Գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին ներառական քաղաքական երկխոսության մեջ կառուցողական փոխգործակցության կոչ է անում»,- հավելել է պաշտոնական ներկայացուցիչը:

ԿԱՀ- ում իրավիճակը սրվել է 2013-ի դեկտեմբերի սկզբին, երբ Բանգիում բախումներ սկսվեցին նախկին իսլամիստական «Սելեկա» խմբավորման զինյալների եւ ընդդիմադիր քրիստոնյա ապստամբների միջեւ: ՄԱԿ-ի տվյալներով՝ 2018թ․ հուլիսի վերջին հակամարտության ընթացքում մինչեւ 1 միլիոն մարդ ստիպված լքել են իրենց տները, մահացել է մոտ 6 հազար մարդ: