ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Այս մասին Կոլոմինան գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ես անհամբերությամբ սպասում եմ Հարավային Կովկաս իմ ուղեւորությանը, որտեղ կայցելեմ Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան` Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի իմ նոր պաշտոնում, որպեսզի ամրապնդվի ՆԱՏՕ-ի փոխգործակցությունը Կովկասի հետ»,- հայտարարել է նա:

Խավիեր Կոլոմինան այցերը հաջորդ շաբաթ է նախատեսում:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ցանկանում է ակտիվացնել համագործակցությունը Հարավային Կովկասում:

Նշենք, որ Կոլոմինան այս պաշտոնում փոխարինել է Ջեյմս Ապատուրային, ով այն զբաղեցնում էր ավելի քան տասը տարի: