Հոկտեմբերի 16-ին, ժամը 12։18-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դալար գյուղի Գրիբոյեդովի փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:50-ին, մարվել՝ 13:38-ին: Այրվել է տան (մոտ 120 քմ) բնակելի հատվածը՝ մոտ 80 քմ: Տուժածներ չկան։