Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տվել, որ թույլ իմունիտետով մարդիկ COVID-19-ի դեմ պատվաստանյութի լրացուցիչ դոզա ստանան՝ «բեկումնային վարակների» ավելի մեծ ռիսկի պատճառով: Այսպես են անվանում պատվաստված մարդկանց մոտ հիվանդության ծանր ընթացքի դեպքերը, հայտնում է «Աշխարհի շուրջը» պորտալը՝ հղում անելով Reuters-ին:

Մասնագետների կարծիքով՝ ստանդարտ երկփուլ պատվաստումից հետո լրացուցիչ դոզա պետք է առաջարկվի թուլացած իմունիտետ ունեցող կամ լուրջ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց:

ԱՀԿ-ի պատվաստումների բաժնի ղեկավար Քեյթ Օ՛Բրայանի խոսքով՝ այսօր աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստանյութի մոտ 3,5 միլիարդ դոզա է ներարկվել: