Դիլիջանում այսօր` հոկտեմբերի 17-ին  ընթացող ՏԻՄ ընտրություններին արդեն քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Դավիթ Սարգսյանը:

NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ քվեարկել է հանուն  վաղվա օրվա, հանուն բարեկեցիկ Դիլիջանի,  հանուն սերունդներին ավելի բարեկեցիկ կյանքով ապահովելու համար:

Թե ինչ խնդիրներ կան Դիլիջանում ՔՊ թեկնածու եւ Դիլիջանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը հորդորեց հետեւել պաշտոնական կայքին:

Իսկ թե ինչպես է գնահատում ընտրություններում իր շանսերը, ասաց. «Աստված առաջ»:

Նշենք, որ այս պահի դրությամբ Դիլիջանի  38/1 ընտրատեղամասում քվեարկել է 55 քաղաքացի  1221 ընտրողից: 

Հիշեցնենք, որ Դիլիջանում պայքարելու է 5 կուսակցություն՝ «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։