Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում 24-ամյա Ավագ Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բսխվել ժողովրդին հայտնի Նորագավիթում չգործող ճանապարհային ոստիկանության հենակետի դիմաց Ford Transit մակնիշի ավտոմեքենայի կայանված քարշակին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի վարորդի և քարշակի սեփականատիրոջ ամբողջայկան տվյալները: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: