Դիլիջանում քվեարկեց «Հայրենիք» կուսակցության թեկնածու Արմեն Օրդինյանը:

NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ քվեարկել է հանուն զարգացող, կայուն, բարգավաճ Դիլիջանի համար. «Խնդիրների մասին կարելի է շատ երկար խոսել , ճանապարհների խնդիրները, կաթող տանիքների խնդիրը, տուրզմը Դիլիջանում, որ մաքուր լինի մեր քաղաքը, ասֆալտապատ` հատկապես երկրորդական ճանապարհները»:

Հիշեցնենք, որ Դիլիջանում պայքարում է 5 կուսակցություն՝ «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։