Կիրակի 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Լեհաստանի հարավ-արեւմուտքում: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կերտնոնին:

Առկա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է 106 հազար բնակչության ունեցող Լեգնիցա քաղաքից դեպի հյուսիս 32 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: