Գորիս խոշորացված համայնքում բոլոր 18  ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքներով՝ Առուշ Առուշանյանը հաղթել է ՏԻՄ ընտրություններում։

«Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին քվեարկել է 6256 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին է քվեարկել 3590 ընտրող։

Մասնակցել է ընտրողների 50,4 տոկոսը։

Հիշեցնենք, որ   Գորիս համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։