Նավթի համաշխարհային գներն արագացրել են իրենց աճը մինչեւ 1 տոկոս, ընդ որում, Brent տեսակի նավթի գինը 2018 թվականի հոկտեմբերի 4-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 86 դոլարը բարելի դիմաց, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 1.07 տոկոսով՝ մինչև 85.77 դոլար բարելի դիմաց, դրանից րոպեներ առաջ Brent-ի գինը 2018 թվականի հոկտեմբերի 4 -ից ի վեր առաջին անգամ գերազանցել էր բարելի դիմաց 86 դոլարը: WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 1.46 տոկոսով եւ կազմել 83.49 դոլար մեկ բարելի դիմաց, WTI տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 1.42 տոկոսով եւ կազմել 82.89 դոլար մեկ բարելի դիմաց: