ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհավասար բաշխումը նոր շտամների զարգացման եւ տնտեսական ճգնաժամի շարունակման է  հանգեցնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Պատվաստանյութերի բաշխմանանհավասարությունը թույլ է տալիս COVID-19-ի նոր տարբերակներին զարգանալ եւ տարածվել՝ դատապարտելով աշխարհն էլ ավելի շատ զոհերի եւ շարունակելով տնտեսական անկումը»,- գրել է նա կիրակի Twitter-ում:
Նրա խոսքով՝ «առանց համակարգված եւ հավասար մոտեցման ոչ մի երկրում [վարակման դեպքերի] թվի կայուն կրճատում չի լինի»: