Հայաստանում հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1192 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 283183 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1897268 վերջին մեկ օրում` 11204 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 21212 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 168-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 254932 անձ` վերջին մեկ օրում 996 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27 քաղաքացի, մահացածների թիվը 5805 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1234 է: