Վերաքննիչ դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը մերժել է ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին։

Միջնորդությունը ներկայացվել էր նախորդ նիստին։ Ալումյանը միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ դատավոր Հովակիմյանը չի կարող համարվել անկախ եւ անաչառ, եւ նրա մասնակցությամբ դատը չի կարող արդար համարվել: Որոշումը բողոքարկման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Նիստը հետաձգվեց դատախազների բացակայության եւ բուն դատարանի ծանրաբեռնվածության պատճառով: Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 5-ին ժամը 16: 30-ին։