Պերմի երկրամասի Սարս գյուղի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել, տուժածներ չկան: Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրն իրավապահ մարմիններում:

«Պերմի երկրամասում՝ Սարս գյուղում, աշակերտը հրազենով եկել էր դպրոց: Նրան հաջողվել է մեկ անգամ կրակել առաստաղի վրա: Միջադեպի պահին կրթական հաստատությունում միայն պահակն էր, նա չի տուժել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ներքին գործերի նախարարությունում հաստատել են տեղեկությունը: Դպրոցականը բերման է ենթարկվել: Նրա արարքի դրդապատճառը պարզվում է: Զենքի տեսակը, որից կրակոցներ են արձակվել, նույնպես պարզվում է: