Վրաստանը եւ ԱՄՆ-ն պաշտպանական ոլորտում գործընկերության մասին համաձայնագիր կստորագրեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

«ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն արդեն Վրաստանում է: Պենտագոնի ղեկավարին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարարը Ջուանշեր Բուրչուլաձեն: Նախատեսվում է համաձայնագիր ստորագրել Վրաստանի պաշտպանության նախարարության եւ ԱՄՆ պաշտպանության նախարարության միջեւ, որի նպատակը Վրաստանի համար պաշտպանունակության եւ զսպման կարողությունների ամրապնդումն է», - ասվում է զեկույցում:

Օսթինն ու Բուրչուլաձեն կհանդիպեն նաեւ առանձին, որից հետո նրանք համատեղ հայտարարությամբ հանդես կգան լրատվամիջոցների առջեւ: Այցի ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարարը կհանդիպի նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Նա ծրագրում է այցելել նաեւ Վրաստանի ռազմակայաններից մեկը: