Արեւմուտքի նպատակը Բելառուսում իշխանափոխությունն է, ինչի համար կիրառվում են պատժամիջոցներ, ֆինանսավորվում են բողոքի ցույցերն ու ծայրահեղականությունը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Հավաքական Արեւմուտքը շարունակում է միջամտել երկրի ներքին գործերին՝ նպատակ ունենալով իշխանափոխություն իրականացնել եւ մեզ համար ամենավտանգավորը՝ ոչնչացնել մեր պետությունը։ Մենք պետք է սա հիշենք»,-ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով, որը մեջբերում է Բելթա գործակալությունը, «կիրառվում են պատժամիջոցներ, ֆինանսավորվում են բողոքի ակցիաները, ծայրահեղականությունը, ահաբեկչությունը»: «Զինյալներն ընտրվում եւ վերապատրաստվում են»,-շեշետել է նա։