Պեկինում գրանցվել է 1951 թվականից ի վեր ամենաերկարատեւ անձրեւոտ ժամանակահատվածը, որն, ընդհանուր առմամբ, տեւել է 122 օր, հաղորդում է «Սինհուան»:

Կիրակի օրը գրանցվել է նաեւ այդ օրվա համար ամենացածր ջերմաստիճանը՝ ավելի քան կեսդարյա դիտումների ընթացքում: Հոկտեմբերի 17-ի առավոտյան մայրաքաղաքում, ըստ քաղաքի օդերեւութաբանական գրասենյակի, օդը սառել է մինչեւ մինուս 0,2 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, ինչը 1969 թվականից ի վեր այդ ամսաթվի ամենացուրտ առավոտն է եղել:

Առաջիկա երեք օրերին օդերեւութաբանները խոստանում են Պեկինում արեւոտ եղանակ, ինչն, ընդհանուր առմամբ, բնորոշ է աշնանային սեզոնին: