Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ կհրաժարվի Մոլդովայի խորհրդարանում պատգամավորական մանդատից։

«Իմաստ չեմ տեսնում լինել այս խորհրդարանում։ Ես կարող եմ ավելի արդյունավետ լինել այլ վայրերում։ Ցանկանում եմ ցույց տալ իշխանությանը, որ չեմ վախենում մնալ առանց իմունիտետի։ Ուզում եք պայքարել, քրեական գործեր հարուցել՝ սկսեք։ Եվ ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես պայքարել, եւ թե ով է ավելի ուժեղ»,-ասել է նա։

Դոդոնը նաեւ նշել է, որ կարող է լքել Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցության ղեկավարի պաշտոնը։ Նա հայտնել է, որ որոշումը կքննարկվի դեկտեմբերին։