Facebook ամերիկյան ընկերությունը մտադիր է 10 հազար աշխատատեղ ստեղծել ԵՄ երկրներում մետավազքի զարգացման նախագծի շրջանակներում: Այս մասին ասվում է կիրակի ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

«Այսօր մենք հայտարարում ենք առաջիկա հինգ տարվա ընթացքում ԵՄ-ում 10.000 նոր բարձր որակավորման աշխատատեղերi ստեղծման մեր պլանների մասին: Այս ներդրումը վստահության քվե է եվրոպական տեխնոլոգիական արդյունաբերության հզորության եւ եվրոպական տեխնիկական տաղանդի ներուժի նկատմամբ»,- ասվում է տեքստում:

Facebook-ն աշխատում է վիրտուալ եւ լրացված իրականության միջոցով հաշվողական նոր հարթակ ստեղծելու ուղղությամբ: Նոր տեխնոլոգիաները, ըստ մշակողների, հնարավորինս մոտ կդարձնեն փոխազդեցությունն ինտերնետում անձնական շփման փորձին: