Ֆինլանդիայի Օուլու քաղաքում փայտերի վաճառքի առաջին ավտոմատ սարքն է հայտնվել, փոխանցում է MTV-3-ը։

Գաղափարի հեղինակ վալտո Վաարանիեմին պատմել է, որ միտքը հղացել է Լապլանդիայում գետերից մեկի մոտ։ Նա ընկերոջ հետ եկել է այդ վայր խարույկ վառելու եւ նրբերշիկ խորովելու, սակայն փայտ չի եղել։ «Մենք այդ պահին կատակեցինք՝ «եթե միայն ավտոմատ լիներ»»,-ասել է նա։

Այժմ նման առաջին ավտոմատ սարքը բացվել է Հիետասաարի կղզում։ Վառելափայտի գինը կազմում է 3,95€։ Դրա համար պետք է մտնել հատուկ կայք, գրել ավտոմատ սարքի կոդն ու էլ․փոստի հասցեն, ինչպես նաեւ ընտրել վճարման եղանակը։

Վաարանիեմիի գաղափարով հետաքրքրվել են նաեւ այլ քաղաքների ներկայացուցիչներ։