Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել թույլ տալ դիվանագիտական ​​ուղիներով բանակցություններ վարել պաշտոնյաների միջեւ եւ խուսափել ԶԼՄ-ների բացասական հայտարարություններից, հայտնում է IRNA-ն:

Անդրադառնալով Իրանի դեմ Ադրբեջանի Հանրապետության պաշտոնատար անձանց մեղադրանքներին՝ Խաթիբզադեն կոչ է արել Ադրբեջանի ղեկավարությանը թույլ տալ դիվանագիտական ​​ուղիներով բանակցություններ վարել պաշտոնյաների միջեւ եւ խուսափել ԶԼՄ-ների բացասական հայտարարություններից:

Մամուլի խոսնակը նաեւ ասել է, որ Իրանի եւ Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունները բնական են, սակայն ընդգծել է, որ ադրբեջանցի պաշտոնյաները պետք է զգույշ լինեն, որպեսզի չընկնեն երրորդ կողմերի ծուղակը: