Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը կայցելի Բաքու, Թբիլիսի եւ Երեւան։ Այս մասին նա հայտնել է Թվիթթերի իր էջում՝  ինքնաթիռից լուսանկար հրապարակելով։

«Կրկին ուղեւորություն դեպի Բաքու, Թբիլիսի եւ Երեւան։ Եվրամիությունը պարտավոր է աշխատել իր գործընկերների հետ՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության եւ բարգավաճման»,-գրել է նա։