ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ու իր կինը՝ Ջիլլը, խախտել են Վաշինգտոնի քաղաքապետի պահանջը, որի համաձայն, մարդիկ պարտավոր են բժշկական պաշտպանիչ դիմակներ կրել հաստատություններում՝ անկախ այն բանից, թե նրանք ունեն արդյոք կորոնավիրուսի դեմ պատվաստումներ, փոխանցում է Fox հեռուստաալիքը։

Սոցցանցերում տեղադրված տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է Բայդենը վաշինգտոնյան ռեստորանի սրահով անցնում առանց դիմակի՝ շրջապատված դիմակավոր պահակախմբով եւ հաստատության աշխատակիցներով, որոնց դեմքին դիմակ կա: Ընդ որում՝ Բայդենը բժշկական դիմակը պահել է ձեռքին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հաստատությունների կողմից պահանջը խախտելու համար ենթադրվում են տարբեր տեսակի պատժամիջոցներ՝ տուգանքից մինչեւ զրկում լիցենզիայից: Սակայն նշվում է, որ այդ դրույթները չեն տարածվում «դաշնային կառավարության անձանց վր այն դեպքում, երբ այդ մարդիկ գտնվում են ծառայողական պարտականությունների կատարման մեջ»։